ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Լուրջ վերաբերվեք գրիպին
Հայաստանում վերջերս զգալիորեն աճել է թոքաբորբով եւ գրիպով հիվանդների քանակը: Գրիպի վիրուսի մեծ տարածվածություն կա: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս երեւույթը` զրուցեցինք Հայաստանի Կուրորտոլոգիայի եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ռեաբիլիտոլոգ, բժիշկ-թոքաբան Գայանե Սողոմոնյանի հետ:
– Բժիշկ Սողոմոնյան, ինչ՞ով է բացատրվում այդ հիվանդությունների տարածվածությունը:
– Այն, ինչ մենք անվանում ենք վիրուսային հիվանդացության սրացումներ, միշտ եղել են: Սթրեսային ցանկացած գործոն, երկրի էկոլոգիական եւ սոցիալական վիճակները կարող են հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Դա առաջնահերթ գործոններից է: Մեր հասարակական ընկալումը գրիպի մասին` որպես վիրուս, մշտապես գոյություն է ունեցել, պարզապես ժամանակի ընթացքում փոփոխվում են հիվանդության ռիսկային գործոնները: Տվյալ պարագայում շատ հաճախ լուրջ պատճառ կարող են լինել այն դեղամիջոցները` անտիբիոտիկները, որոնք մարդիկ փոքր-ինչ մրսածության դեպքում անմիջապես օգտագործում են: Շատ կարեւոր են վակցինացիաները, որոնց, դժբախտաբար, Հայաստանում անլուրջ են վերաբերվում, այնինչ դեռեւս 1998թ.-ից ԱՄՆ-ում դա միշտ արվում է: Ընդհանրապես ցանկացած մրսածության ֆոն, որ չի բուժվում, հետագայում քրոնիկ հիվանդության զարգացման համար հող է հանդիսանում, ինչպես, ասենք, քրոնիկ բրոնխիտը եւ այլն: Ստեղծված իրավիճակում, երբ մարդը որոշակի թուլություն է զգում, ջերմության բարձրացում է ունենում, չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ, միշտ պետք է դիմել բժիշկների օգնությանը, հակառակ դեպքում գրիպի ոչ լիարժեք բուժումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման: Բացի այդ, ժամանակին կատարված վակցինացիաները կարող են կանխել հիվանդությունը:
– Այնուամենայնիվ, գրիպին մենք միշտ անլուրջ ենք վերաբերվում:
– Մենք ոչ միայն գրիպին, այլեւ մնացած հիվանդություններին էլ ենք անլուրջ վերաբերվում: Մարդիկ գալիս են բժշկի մոտ միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն լիովին բարդացած վիճակում է լինում: Միգուցե պատճառներից մեկն էլ այն է, որ հեռուստատեսությամբ անհամեմատ շատ են գովազդային տեսահոլովակները, որոնք խորհուրդ են տալիս, օրինակ, «Coldrex» կամ այլ դեղամիջոցներ օգտագործել: Դա մեր անգրագիտության հետեւանքն է: Կիրթ մարդը նա է, ով նախեւառաջ իրեն է սիրում, հետո` շրջապատին: Երբ ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է վակցինացիաների մասին, հայ ժողովրդի մոտ միշտ նույն հարցն է ծագում` «Ինչի՞ս է պետք վակցինացիան»: Մինչդեռ հենց վակցինացիայի միջոցով է կանխվում հիվանդության տարածման հետագա ընթացքը: - Իսկ գրիպից ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: - Գրիպի ամենասոսկալի բարդությունը թոքաբորբն է: Թոքաբորբերը լինում են բարդության տարբեր աստիճանների ու ձեւերի: Առավելապես պետք է զգուշանան 50-ն անց տարիքային խմբի մարդիկ, շաքարային դիաբետով հիվանդները, սրտային հիվանդություն ունեցողները, երեխաներն ու հղի կանայք: Հատկապես այս մարդիկ պետք է ուշադիր լինեն եւ անպայման կատարեն գրիպի դեմ վակցինացիաները:
– Իսկ թոքաբորբի դեպքում ի՞նչ ախտանշաններ են լինում:
– Ընդհանրապես թոքաբորբի ախտանշանները խիստ տարբեր են: Եթե խոսքը վերաբերում է գրիպի հետեւանքով առաջացած թոքաբորբին, ապա կարող եմ ասել, որ հիվանդի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն` 37-38, պարտադիր չէ, որ քթից արտադրություն լինի, հիվանդն ունենում է քրտնարտադրություն, իմունային համակարգի ընդհանուր թուլություն: Հաճախ թոքաբորբերը լինում ենք գաղտնի, թաքնված, այսինքն` երբ հիվանդն ունենում է թուլություն, հազ, գոտկատեղից ներքեւ ընկած հատվածում ցավեր եւ ոչ բարձր արտահայտված ջերմություն: Իսկ հաճախ թաքնված թոքաբորբերը կարող են լուրջ վտանգ առաջացնել մարդու կյանքի համար, այլ կերպ ասած` մարդը կարող է հայտնվել մահվան վտանգի առջեւ: Տվյալ պարագայում մարդիկ անհապաղ պետք է դիմեն բժշկի, որպեսզի հիվանդության քրոնիզացիա չլինի:
– Ամեն դեպքում նման խնդիրներից խուսափելու համար ի՞նչ կառաջարկեք մեր հասարակությանը:
– Նախեւառաջ խորհուրդ կտայի մեր հասարակությանը հնարավորինս հրաժարվել ծխախոտից: Որքան էլ խոսում ենք ծխախոտի վնասակարության մասին, միեւնույն է, կարծես լուրջ չենք ընդունում: Մինչդեռ աշխարհում թոքերի քաղցկեղով հիվանդների հիմնական մասը ծխող մարդիկ են: Մենք նախընտրում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջեւ, քան զբոսնելու համար: Բնականաբար, շատ կարեւոր է ճիշտ սնվելը, եւ այնպիսի սննդամթերքի, մրգերի, բանջարեղենի օգտագործումը, որը կարեւոր է մեր օրգանիզմի համար: Օրինակ, տարօրինակ չէ՞, որ մենք մոռացել ենք դդմի գոյության մասին: Դեռեւս Մխիթար Հերացու ժամանակ դդումը հայտնի էր իբրեւ ամենաշատ վիտամիններով հարուստ բանջարեղենը: Պետք է շատ օգտագործել խնձոր, սխտոր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել վիրուսներից: Գրիպի դեպքում մարդիկ կարող են նաեւ աղաջրով մաքրել քթանցքերը: Ամեն դեպքում հիվանդության առաջին ազդանշանի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն